News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ին Ucom  ընկերության աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն նվիրված է կենսաբազմազանության պահպանությանը: Փառատոնի շրջանակում Հայաստանի կինոգործիչների միությունում մայիսի 24-28-ը կցուցադրվեն ավելի քան 30 բնապահպանական ֆիլմեր։ Մուտքն ազատ է։

Photo-4.jpg (417 KB)

Փառատոնի շրջանակում գործելու է Երիտասարդական անկյուն, որտեղ չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվելու են հնարավորությունների էքսպո և տարատեսակ աշխատարաններ։ Այս տաղավարների միջոցով  հնարավոր կլինի ծանոթանալ ոլորտում առաջատար կազմակերպությունների բնապահպանական ու կրթական ծրագրերին, ինչպես նաև մասնակցել աշխատարանների և քննարկումների։

«Փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը փորձ են՝ հուշելու, որ անկախ բոլոր հանգամանքներից, աշխարհագրական դիրքից ու սոցիալական կարգավիճակից, այսօր բոլորս էլ առերեսվում ենք կենսաբազմազանության ոչնչացման հետևանքներին, և հետևաբար բոլորս էլ պետք է նույնքան հոգատարությամբ փորձենք քայլեր ձեռնարկել առավել կանաչ ապագայի համար», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

Photo-3.jpg (211 KB)

«Մենք շատ ուրախ ենք աջակցել այս փառատոնին, որը թույլ է տալիս երիտասարդությանը ծանոթանալ կարևորագույն բնապահպանական խնդիրներն ու բացահայտեն, թե ինչ ներդրում կարող են ունենալ այդ խնդիրների լուծման հարցում։ Բնությունն այն միջավայրն է, որտեղ մենք ապրում ենք, ու որից կախված է բոլորիս կյանքի որակը, ու Ucom-ը որպես կանաչ ու պատասխանատու ընկերություն գիտակցում է դրա կարևորությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Փառատոնի բացման արարողությանը ցուցադրվեց Մաշա Կարպուխինայի «Սոխակներից վերջինը» կարճամետրաժ ֆիլմը։ Վերջինս մի կոմպոզիտորի մասին է, ով  անտառային ձայների հետ պատահական հանդիպումից հետո որոշում է փոխել կարիերայի ուղին՝ նպատակ ունենալով հավաքել վայրի բնության ձայնագրություններ և օգնել պայքարել կլիմայական ճգնաժամի դեմ՝ օգտագործելով ակուստիկ տեղեկատվություն։

Photo-2.jpg (451 KB)

 «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև  Երևանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։ Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ