News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Չինաստանի վարչապետ Լի Ցիանը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կիրակի օրը ժամանել են Սեուլ՝ իրենց հարավկորեացի գործընկերոջ հետ մասնակցելու եռակողմ գագաթնաժողովին, որը նրանց առաջին եռակողմ հանդիպումն է ավելի քան չորս տարվա ընթացքում, հաղորդում է NHK-ն:

Երեք հարևան երկրները պայմանավորվել էին 2008 թվականից տարածաշրջանային համագործակցությունը խթանելու նպատակով գագաթնաժողովն ամենամյա դարձնելու շուրջ, սակայն երկկողմանի տարաձայնությունները և COVID-19 համավարակը խափանեցին նախաձեռնությունը: Նրանց վերջին եռակողմ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2019 թվականի վերջին։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Լին և Կիսիդան համատեղ հայտարարություն կհրապարակեն վեց ոլորտների վերաբերյալ՝ ներառյալ տնտեսությունն ու առևտուրը, գիտությունն ու տեխնոլոգիաները, մարդկանց փոխանակումները, առողջապահությունը և բնակչության ծերացումը, ասել են Սեուլի պաշտոնյաները: Յունը պատրաստվում է երկկողմ բանակցություններ վարել Լիի և Կիսիդայի հետ կիրակի օրը՝ երկուշաբթի օրը կայանալիք նրանց եռակողմ հանդիպումից առաջ:

Կիսիդան նաև նախատեսում է կիրակի օրը առանձին հանդիպել Լիի հետ, հաղորդում է NHK-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարությանը։ Սպասվում է, որ նա, ի թիվս այլ հարցերի, կբարձրացնի Չինաստանի կողմից ճապոնական ծովամթերքի ներմուծման արգելքի  և Թայվանի հարցերը։ Սեուլ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Կիսիդան հայտարարել էր, որ ձգտելու է «բաց և անկեղծ» քննարկումների և հույս ունի խթանել գործնական, ապագային միտված համագործակցությունը՝ ակտիվացնելով եռակողմ գործընթացը։

Նա ասել է, որ չինական կողմի հետ բանակցություններում կցանկանար «վերահաստատել ընդհանուր ռազմավարական շահերի և ճապոնա-չինական կառուցողական և կայուն հարաբերությունների վրա հիմնված փոխշահավետ հարաբերությունների կարևորությունը»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ