News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 26-ին, հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի փոքր կամուրջի տակ, հեղեղատարի խցանման պատճառով անձրևաջրերը ողողել են ողջ տարածքը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ովքեր երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել են։

ֆվֆ.jpg (112 KB)

Օպերատիվ են գործել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հանձնարարականով օպերատիվորեն ժամանած Շենգավիթի թաղապետարանի կոմունալ բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր փրկարարների և թաղապետարանի աշխատակիցների հետ մի քանի ժամ շարունակ աշխատանքներ են կատարել՝ խցանված դիտահորերը բացելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ