News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը լիտվացիները մասնակցում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին․ ընտրությունը երկրի գործող ղեկավար Գիտանաս Նաուսեդայի և Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեի միջև է, հայտնում է LRT-ն։

Գործող նախագահ Նաուսեդան, որն առաջադրվել է որպես անկախ թեկնածու, մայիսի 12-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների գրեթե 44 տոկոսը։ Մինչդեռ վարչապետ Սիմոնիտեն՝ իշխող պահպանողական «Հայրենիքի միություն-Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցության թեկնածուն, ձայների 20 տոկոսով զբաղեցրել է երկրորդ տեղը։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ վաղաժամկետ քվեարկության երեք օրերի ընթացքում քվեարկել է մոտ 166,000 մարդ, կամ գրանցված բոլոր ընտրողների գրեթե 7 տոկոսը: Ամբողջ Լիտվայում ընտրատեղամասերը բաց են կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 07:00-ից մինչև 20:00-ը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ