News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը և Ուզբեկստանն աշխատում են հանրապետությունում փոքր միջուկային ռեակտորներով կայանի կառուցման վրա, համաձայնեցվում է նաև ռուսական նախագծով ատոմակայանի կառուցման գլխավոր պայմանագրի պարամետրերը, նշվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ արված հաղորդման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինը պետական ​​այցով Ուզբեկստան է մեկնում մայիսի 26-27-ը։

«Կարևոր համատեղ նախագիծը հանրապետությունում ռուսական նախագծով ատոմակայանի կառուցումն է։ Ներկայումս համաձայնեցվում են Ատոմային էլեկտրակայանի գլխավոր պայմանագրի պարամետրերը, ինչպես նաև երկրում փոքր միջուկային ռեակտորներով կայանի կառուցման հետ կապված հարցերը»,- ասվում է փաստաթղթում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ