News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում խաղաղության գագաթնաժողովին է հրավիրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին։ Ըստ Զելենսկիի, ավելի քան 80 երկիր արդեն հաստատել է իր մասնակցությունը, հայտնում է РБК-Украина-ն։

«Շվեյցարիայի հետ մենք նման գագաթնաժողով ենք պատրաստում։ Այն սկսվելու է հունիսի 15-ին։ Մենք արդեն ավելի քան 80 պետությունների մասնակցության հաստատում ունենք և շարունակում ենք աշխատել առաջնորդների հետ՝ հրավիրելով նրանց գագաթնաժողովին։ Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով իսկապես օգնում է խաղաղությանը»,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահը նաև դիմել է աշխարհի այն առաջնորդներին, որոնք առայժմ անմասն են խաղաղության գագաթնաժողովին նախապատրաստվելու գլոբալ ջանքերին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։

«Մենք չենք ուզում, որ այս գրքերի նման այրվի նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը: Հուսով եմ, որ դուք նույնպես չեք ուզում: Խնդրում եմ դրսևորեք ձեր առաջնորդությունը խաղաղության հաստատման գործում՝ իրական խաղաղության, այլ ոչ թե հարվածների միջև դադարի: Աշխարհի մեծամասնության ջանքերը պարտավորությունների կատարման լավագույն երաշխիքն են։ Խնդրում ենք աջակցել Խաղաղության գագաթնաժողովը ձեր անձնական առաջնորդությամբ և մասնակցությամբ»,- ասել է Զելենսկին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ