News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային օրն ավարտում է կեսգիշերից հետո և սկսում վաղ առավոտից։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին է պատմել պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Պուտինին աշխատամոլ անվանելով։

Ըստ Կրեմլի խոսնակի, նախագահը «բառիս լավ իմաստով բացարձակ աշխատամոլ է»։

Պեսկովը պետության ղեկավարի ժամանակացույցը բնութագրել է «իրապես գերզբաղված»։ «Նախագահն իր ամենօրյա աշխատանքային օրն ավարտում է կեսգիշերից հետո,- ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։- Եվ վաղ առավոտյան արդեն կապի մեջ է»:

Պեսկովը բացատրել է, որ երկիրն այժմ «մի շրջանում է, որը եռանդուն ջանքեր է պահանջում պետության ղեկավարից»։ «Եվ մեր նախագահը գիտի, թե ինչ և ինչպես անել»,- եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ