News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում`մայիսի 26-ի ցերեկը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-31-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-10 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում    մայիսի 26-ին կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 28-31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +24+26։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +22+24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+18,

Լոռիում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+22,

Տավուշում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+25, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+25,

Արարատում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +21+27,

Արմավիրում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+27,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+27,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +24+27, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+21։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ