News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Արշակունյաց և Տիգրան Մեծի պողոտաներում մեծ վիհեր են առաջացել, ինչի հետևանքով բազմաթիվ մեքենաներ են վթարվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Ավագանու անդամի հետ ուղիղ եթերում իրավիճակի մասին խոսեց նաև վթարված մեքենաներից մեկի վարորդը։

«Գիշերը 02։10 երթևեկում էի Արշակունյաց պողոտայով, տեսա, որ մեքենաներ կան կանգնած, վատ եղանակ էր, անձրև էր տեղում, փողոցում լուսավորություն չկար այդ ժամին։ Մինչև նկատում եմ փոսը, ոչինչ չեմ հասցնում անել։ Արդյունքում՝ մեքենան ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Նման եղանակային պայմաններում փողոցի լուսավորություն բացարձակ չկա։ Ամբողջ քաղաքը փոսերի մեջ կորած է, գետեր են հոսում։ Չե հասկանում՝ ինչ են մտածում պատկան մարմինները»,- ասաց քաղաքացին։ Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ