News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը
>

Դեբետ գետի վարարման հետեւանքով Ալավերդու Քարկոփ բնակավայրի բնակիչները դեռ գիշերվանից տարհանվել են գյուղից Ճոճկան բնակավայր, այս պահին բնակավայրը ամբողջովին հեղեղված է: NEWS.am-ի հետ զրույցում Քարկոփիկ վարչական շրջանի ղեկավար Հերմինե Պետրոսյանը մանարամասներ պատմեց իրենց տարհանումից եւ գյուղի հեղեղումից:

«Գիշերով սկսվեց։ Արթնացա, վազքի մեջ, չէի հասկանում՝ ինչ ա կատարվում։ Տեսա՝ գետը հունից դուրս եկավ, շենքի բակերն էր լցվում։ Բնակիչներին սկսեցին հատուկ տեխնիկայով տարհանել գիշերվա ընթացքում, լույս չունեինք։ Ահավոր խառնաշփոթ վիճակում էինք։ Բնակիչներին բոլորին տարհանել ենք, մնացել են 12-13 հոգի այս պահին։ Այն մարդիկ են, որոնք հիվանդ են կամ ի վիճակի չեն եղել պատուհանով տեղափոխել։ Մտածել են, որ կարող է ջուրը իջնի։ Տարհանել ենք 256-257 հոգի։ Կարծեմ՝ կամուրջն է փլուզվել, դեռ չենք կարողանում կողմնորոշվել, ոչովհետև ջուրը թույլ չի տալիս տեսնել ամեն ինչը։ Տարհանվել ենք Մեծ Այրում և Ճոճկանտ գյուղ»,- պատմեց նա։

Պետրոսյանի խոսքով` ջուրը առաջին հարկերն է հեղեղվել, մեքենաները, սակայն գիշերով չենք կարողացել ամբողջական պատկերը տեսնել.  «Հիմա լուսացել է, բայց տեղեկությունները մեր տղաներից եմ իմանում։ Մինչև ջուրը չիջնի ոչ մի բան հստակ չեմ կարող ասել։ Այս պահի դրությամբ ասում են՝ մեկ մետր իջել է ջրի մակարդակը, բայց ջուրը գյուղի կենտրոնով հոսում է։ Այս պահին գյուղ տանող ճանապարհ չկա, ԱԻՆ-ն էլ չի կարողացել մտնել գյուղ, ինչ արել են, մեր տղաներն են արել, տեխնիկայով տարհանել են։ Մեր ուժերով ենք տարհանվել, տեխնիկան ուղարկել է մեր կոմունալ ծառայությունը, բայց ամբողջությամբ մեր տղաներն են Ճոճկանից իջել օգնել, տեղացիները»։

Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ բարեբախտաբար իրենց համայնքից զոհեր, տուժածներ չկան։ «Դեռ չգիտենք՝ ինչպես պետք է տարհանվեն, քանի որ մարդիկ կան՝ տեխնիկայով չեն կարող պատուհանով դուրս գալ։ Այս պահին մենք մնում ենք Ճոճկանում գյուղացիների տներում»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։

Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է 16 համայնքների ջրամատակակարումը:

 Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում
Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին...
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
ՆԳՆ հայտի հիման վրա ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռիում և Տավուշում աղետի ազդեցության, մարդասիրական կարիքների գնահատում
Հունիսի 13-ին հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին...
Ամենաշատ