News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Երեւանի Հանրապետության հրապարակում ընթանում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համազգային հանրահավաքը:

Նշենք, որ մինչ այդ երիտասարդները Երեւանի փողոցներում իրազեկման երթ են իրականացրել, որի մասնակիցները երթով հասան Հանրապետության հրապարակ:

Նշենք, որ դեռ նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հանրահավաքին ընդառաջ ստանում են Շարժման աջակիցների, կամ Շարժման հրավիրած հավաքների մասնակիցների նկատմամբ ապօրինի հետապնդումների նոր ալիքի մեկնարկի մասին վկայող տեղեկություններ:

Արտահերթ ստուգումներ և քննչական գործողություններ են մեկնարկել Շարժման աջակիցներին պատկանող բիզնեսներում, ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ սկսել են այցելել մեր աջակիցների և նրանց հարազատների տներ` անհարկի անհանգստություն պատճառելով մեր քաղաքացիներին:

Բռնաճնշումների նոր ալիք է մեկնարկել նաև արցախահայերի նկատմամբ. պարբերաբար լուրեր ենք ստանում Արցախի քաղաքապետների ձերբակալությունների մասին»,-ասված էր նրանց հայտարարությունում:

Արդեն այսօր ուղերձով է հանդես եկել Բագրատ Սրբազանը, ով նախ իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնելով Լոռիի և Տավուշի բնակիչներին, որոնք տուժել են ավերիչ ջրհեղեից, ապա նշել, որ նախատեսված հանրահավաքը կկայանա. «Մենք օրակարգից շեղվելու առիթ և պատճառ, որպես այդպիսին, չունենք»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ