News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Այսօրվա հանրահավաքից ակնկալիքները բավականին բարձր են: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, մեծ հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ մտահոգիչ երկու հանգամանք կար մինչև միջոցառումները սկսելը՝ կապված Տավուշի, Լոռու մարզում բնական աղետի հետ. «Առավոտից ճշտումներ ենք իրականացնում, նաև հետևում ենք պաշտոնական հաղորդագրություններին, թե ինչ վիճակ է տեղերում։ Տեղական իշխանության ներկայացուցիչների հետ ենք կապեր հաստատել, ասել են, որ հիմնականում նյութական խնդիր է։ Ասում են կա մեկ զոհ, մեկ անհետ կորած։

Պատրաստակամություն ենք հայտնել անհրաժեշտության դեպքում կամավորականներ ուղարկել, բժշկական խումբ, բայց հավաստիացրել են, որ այս պահի դրությամբ որևէ օժանդակության կարքի չկա։ Քանի որ նախատեսված էր մեր հավաքը, չենք շեղվում մեր ուղեգծից։ Չնայած կլիմայական պայմաններին, մեր հայրենակիցները հավաքվում են։

Սա իրապես սրբազան պայքար է, մեր լինելության հարցն է, տեսակի կռիվ է։ Այս ռեպրեսիաները, ճղճիմ քայլերը, որոնք իրականացվում են իշխանության կողմից, որևէ առարկայական ազդեցություն չեն ունենալու»,- հայտարարել է Դանիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ