News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի օկուպացիոն ուժերը չեն կարողացել հասնել Կրեմլի կառավարիչ Վլադիմիր Պուտինի հայտարարած նպատակին, այն է՝  «բուֆերային գոտի» ստեղծել Խարկովի շրջանի հյուսիսում, ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մայիսի 26-ի հետախուզական տեղեկագրում:

Բրիտանական հետախուզությունը նշում է, որ Խարկովի շրջանում ռուսաստանյան օկուպացիոն բանակը շարունակում է առաջխաղացումը Վոլչանսկի ուղղությամբ, սակայն քաղաքը մնում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ, որոնք հետ են մղում գրոհների մեծ մասը։

Ռուսաստանի օկուպանտները գրավել են Վոլչանսկի մոտ գտնվող Բուգրուվատկա գյուղը և փորձում են ֆիզիկական հսկողություն սահմանել մոտակայքում գտնվող Սեվերսկի Դոնեց գետի անցման վրա՝ դրանով իսկ սպառնալով Վոլչանսկը պաշտպանող ուկրաինական ուժերի թևին և թիկունքին։

Նաև ռուսաստանյան զորքերը շարունակում են հարձակումները Լիպցի գյուղի ուղղությամբ, սակայն, ըստ ուկրաինական գլխավոր շտաբի, 2024 թվականի մայիսի 22-ի երեկոյի դրությամբ նրանք էական առաջընթաց չեն գրանցել։

Հետախուզությունը հիշեցնում է, որ մայիսի 17-ին Պուտինը հայտարարել էր, որ ռուսաստանյան զորքերը պետք է անվտանգության «բուֆերային գոտի» ստեղծեն Խարկովի շրջանում։ Բայց մինչ այժմ դա նրանց չի հաջողվել, հավելել են գերատեսչությունում։

«Խարկովի շրջանի հյուսիսային ճակատը, հավանաբար, կայունացել է, և Ռուսաստանի տարածքային վերահսկողությունը մասնատված է և միասնական չէ: Այս ուղղությամբ Ռուսաստանի ձեռքբերումները կսահմանափակվեն հաջորդ շաբաթվա ընթացքում, քանի որ ռուսաստանյան զորքերի սկզբնական թափը զսպվել է ուկրաինական դիմադրության շնորհիվ»,- ասվում է տեղեկագրում:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ