News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ինչպես գիտեք, ես հայրենիքը լքել էի, եւ թյուր են կարծիքները, թե ես փախել եմ, վախեցել եմ, ոստիկանական անօրինական գործողություններից: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության արդեն նախկին անդամ Նարե Հայրապետյանը, ով զինվորական համազգեստով էր:  Այս մասին տեղեկանում ենք Panorama.am-ի տեսանյութից:

«Փորձում էին իմ վրա սուտ մատնություն կարել, ես եկել եմ հայրենիք, վերադարձել եմ, որովհետեւ գտնում եմ, որ պետք է մինչեւ վերջ գնալ: Սրբազան շարժումը մեր վերջին հնարավորությունն է ազգ, հայրենիք ունենալու: Մեզ այս անգամ Աստված անգամ չի ների, եթե մեկ քայլ անգամ հետ գնանք: Նիկոլը պետք է գնա, խունտան պետք է պատժվի, իսկ այն ամենը, ինչ անում են ենիչերիների վերածված ոստիկանները, փակ դռների հետեւում օրենք են խախտում, հետո ասում են՝ փաստ չկա:

Այդ ոստիկանների անունները գիտենք հատ-հատ, մեր հին տղամենրը զբաղվում են բոլորիդ կարտատեկաներով, բոլորդ հատիկ-հատիկ օրինական պատասխան եք տալու: Գռզո, լսո՞ւմ ես, առաջինը դու ես պատասխան տալու, որովհետեւ էդ ամենը քո ձեռքի գործն է:

Կամ պետք է լինեն հայն ու Հայաստանը, կամ նիկոլախունտան ու թուրքերը: Նիկոլը թուրք է, ոչ թե դավաճան: Դավաճան են Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը, ամբողջ ՔՊԿ-ի պուճուրները: Նիկոլ, դու պատասխան ես տալու, քո համար հատոըւկ գազանանոց ենք սարքելու»,-ասաց նա:

Նարինե Հայրապետյանը նշեց, որ երբ եկել է, օդանավակայանում կանգնեցրել են. «Ասել են՝ գնանք զրուցենք, որովհետեւ օրինական հիմք չունեն: Օրինական ես եմ տուժողը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2024թ․ հունվարի 17–ին Նարինե Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ հունվարի 15–ին, Թոթովենց փողոցում մի խումբ անձինք առևանգել են իրեն:

Նախօրեին ՔԿ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հիմնավորվել է, որ առևանգման որևէ դեպք տեղի չի ունեցել, հետեւաբար քրեական վարույթը կարճելու մասին որոշում է կայացվել: Փոխարենը սուտ մատնության հատկանիշներով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ:

Ավագանու անդամ Նարինե Հայրապետյանին չեն առևանգել. վարույթը կարճվել է․ նախաձեռնվել է նոր վարույթ՝ սուտ մատնության համար

Տպել
Ամենաշատ