News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը սկսվեց զանգերի ղողանջյունով:

Իր խոսքի սկզբում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը կոչ արեց իրենց հարգանքը եւ զորակցությունը ընծայել Լոռու եւ Տավուշի մարզում տուժած ժաղովրդին,. «Այս պահին գիտենք, որ նաեւ մարդկային կորուստ կա: Մեր զորակցությունը, մեր խոնարհումը, աջակցությունը, մեր աղոթքները մեր ժողովրդին Տավուշում եւ Լոռիում, նաեւ ողջ հանրապետությունում: Պետք է խնդրեմ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհի կամ զոհերի հիշատակը, աղոթենք, որ անհայտության մեջ գտնված մարդիկ շուտ գտնվեն, բոլոր տուժածները ապաքինում գտնեն թե նյութական, թե հոգեւոր առումով»,-ասաց նա, ապա աղոթք կարդաց:

Նա ողջույններ հղեց Բաղանիսի, Ոսկեպարի եւ Կիրանցի ժողովրդին, որոնք «չմոլորվեցին, չկաշառվեցին՝ ցույց տալով հայրենատենչ լինելու իրենց էությունը»: Նշենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ավելի վաղ ասել էր, որ իրենք օրակարգից շեղվելու առիթ և պատճառ չունեն:

«Բոլորիս համար չափազանց դժվար է տեսնել՝ ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը: Հետևում և մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Լոռու ու Տավուշի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ», - ասել էր Բագրատ Սրբազանը:

«Ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում... Մենք օրակարգից շեղվելու առիթ և պատճառ, որպես այդպիսին, չունենք՝ հաշվի առնելով այն ծանր իրավիճակը մեր հոգիներում, մեր մտքում, մեր հյուսիսային սահմաններում պատահած աղետի հետևանքով», - հավելել է Սրբազանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ