News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արձագանքել է Խարկովի վրա ռուսաստանյան զորքերի հարվածներին, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին Բորելը գրել է X-ի իր միկրոբլոգում։

ԵՄ բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի այս և այլ ռազմական հանցագործությունների բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Նա հավելել է, որ ամենախիստ կերպով դատապարտում է այդ հարվածները։

«Քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դեմ Ռուսաստանի այս համակարգված հանցագործությունները ևս մեկ անգամ ընդգծում են Եվրոպայի համար հակաօդային պաշտպանության աջակցությունը հրատապ ուժեղացնելու անհրաժեշտությունը. այն փրկում է կյանքեր և պաշտպանում ուկրաինական քաղաքները», - ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը կեսօրին ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Խարկովի «Էպիկենտրոն» շինարարական հիպերմարկետին։ Մայիսի 25-ին Խարկովում շինարարական հիպերմարկետի վրա Ռուսաստանի  ավիահարվածների զոհերի թիվը հասել է 14-ի։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ