News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գետի՝ հունից դուրս գալը որպես այդպիսին Մեծ Այրում գյուղին վնաս չի հասցրել, բայց ավտոմատ մեզ բլոկադայի մեջ է գցել, քանի որ կամուրջներն ու ճանապարհները անցել են ջրի տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Լևոն Զաքարյանը։

«Գյուղն այժմ աշխարհից կտրված է։ Դեռ խանութներում մթերքն ու ամեն ինչը կա, ջրի կամ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ գյուղը չունի։ Խնդիրն այժմ ելումուտն է»,- պատմեց համայնքապետը։ Նա նշեց, որ գյուղը բարձրադիր գոտում է, այդ պատճառով ջուրը գյուղ չի հասել։

«Այս պահի դրությամբ գյուղից դուրս գալու անհրաժեշտություն չկա, սակայն վաղվանից ինձ թվում է՝ խնդիրներ կունենանք։ Երևի հացի հետ կապված խնդիր կունենանք, որովհետև բնակիչներ ունենք, որոնք օրականով են գնում հացը, քանի որ գյուղ հաց չի մտնելու, խնդիր կառաջանա»,- ասաց Զաքարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։  Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է 16 համայնքների ջրամատակակարումը:

Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
ՆԳՆ հայտի հիման վրա ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռիում և Տավուշում աղետի ազդեցության, մարդասիրական կարիքների գնահատում
Հունիսի 13-ին հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին...
Ասում են՝ 10 կգ ոսկին ջուրը քշել, տարել է. չենք կարող այդ հարցում օգտակար լինել, ոսկին պետք չէր գարաժում պահել.Փաշինյան
Կան օբյեկտիվ տվյալներ, որոնց վրա պետք է հիմնվել ջրհեղեղից տուժածներին…
Ամենաշատ