News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Այս հանրահավաքը ազդարարում է մեր շարժման սրբազան պայքարի «Տավուշը հանուն հայրենիքի» երրորդ եւ վճռական փուլի մասին, որի հանգուցալուծումը ճշմարտության հաղթանակն է: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ բագրատ Սրբազանը:

«Ես գիտեմ, որ դուք անընդհատ որոշակիություն եք պահանջել: Դուք պահանջել եք վարչապետի թեկնածուի եւ օրակարգի մասին: Այդ թեկնածուն պետք է լինի վերկուսակցական, չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբակի անդամ: Պետք է ձեւավորի անցումային կառավարություն, որը կլինի հաշտության կառավարություն: Այդ կառավարությունը պետք է ունենա օրակարգային երեք ուղղություն. Առաջին ներքին հաշտություն՝ հիմնված արդարության եւ արդարադատության վրա: Երկրորդ, արտաքին հարաբերություններում առանց հակաների քաղաքականության՝ իրավիճակի ներկայիս վիճակով սառեցմամբ, որը չափազանց դժվար է, որովհետեւ տեղեկատվության մեծ պակաս կա:

Ամեն կերպով սառեցնել այն վիճակը, որում գտնվում ենք: Օրինակելի օրակարգի զարգացմամբ այս իրավիճակից բխած՝ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը, իրական, կայուն եւ արժանապատիվ եւ երկար ժամկետներով ուժի եւ սպառնալիքի կիրառման վերացմամբ: Մարդասիրական խնդիրների կարգավորմամբ, մեր գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձով պայմանավորված: Հարկադրանքի որևէ տեսակի դադարեցմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ իրական, խորքային, արդար, կյուն, երկարաժամկետ խաղաղությանը միտված բանակցություններով՝ ներառյալ արցախցիների անվտանգ վերադարձի լայն իմաստով անվտանգության եւ բոլոր իրավունքների պաշտպանության բոլոր խնդիրները»,-ասաց նա:

Սրբազանը շարունակեց. «Ադրբեջանի զինուժը ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրս գալով, սահմանազատման գործընթացը պետք է մեկնարկի խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո՝ ՀՀ Սահմանադրության համապատասխան, նաեւ միջազգային չափանիշների եւ սկզբունքների համապատասխան, հստակ քարտեզներով, ոչ թե ներկայիս նման՝ աչքաչափով: Համապարփակ եւ ոչ տեղային կերպով եւ երաշխավորների ներգրավվածությամբ:

Երրորդ, պատրաստել արտահերթ կամ հերթական ընտրությունները ազատ եւ թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինելով՝ առանց հավակնություն ունենալու մասնակցել այդ ընտրությունների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ