News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Անկեղծորեն ասած, չգիտեմ նույնիսկ ինչ ասել: Ես չեմ ունեցել, հիմա էլ չունեմ, վաղն էլ չունեմ ոչ այդ պաշտոնի, ոչ էլ մնացած աստիճանների ակնկալիքը: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն հենց ինքն է:

«Այս շարժումը սկզբնավորված մեր սահմանագոտուց ստի դեմ եւ հանուն ճշմարտության բերեց հասցրեց մեր Տիրոջ օրհնությամբ: Իմ կյանքում չեմ խուսափել որեւէ պատասխանատվությունից, ստանձնել եմ սխալների դեպքում ընդունել, անդրադարձել, եւ փորձել սրբագրել կամ հեռանալ, բարիքի դեպքում տարածել իմ շուրջ գտնվող ժողովրդի վրա որպես նրանց ձեռքբերումն այս կյանքում:

Այս իմաստով նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը, անկեղծ լեզուս էլ չի պտտվում ասել, վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ, Վեհափառ հայրապետի նախագահությամբ իմ հոգեւոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում եւ ընթացքում նդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգեւոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան: Այդ պատճառով ես Վեհափառ հայրապետին եւ իմ հոգեւոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ  այս 30-ամյա իմ հոգեւոր ծառայությունը սառեցնել, եւ իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար: Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան հայրենիքի, պետության զոհասեղանին»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը շարունակեց. «Ես միշտ ասել եմ, որ իմ հոգեւոր հանգամանքը եւ կոչումը ավելին է, քան որեւէ տեսակի պաշտոն: Սա ուղղակիորեն այն պահանջված պատասխանատու զոհաբերության զգացումն է, առանց որի մեր կյանքում ոչ մի բան չի կարող փոխվել: Հետեւաբար, յուրաքանչյուր մարդ կոչված է այդ զոհաբերություն ունենալու այս շարժման մեջ առանց որեւէ երկմտանքի ու կասկածի, հաղթելու եւ ճշմարտության կողմը բարձրացնելու վճռականությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ