News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ես երեկվանից, երբ առաջին լուրերը ստացել ենք, կապի մեջ ենք եղել տեղական մարմինների հետ, գյուղերի բնակիչների հետ, հոգեւորականների հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակից սկսված երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չտեղափոխեցին հանրահավաքի  օրը՝ հաշվի առնելով Լոռու եւ Տավուշի մարզերում աղետաբեր ջրհեղեղը:

«Հստակ կերպով մարդկանց ասել եմ, որ անկարելի է այնտեղ անցնելը: Երկրորդ, առանց պատճառի, առանց ուղղվածության, առանց նպատակի գնալ այնտեղ խանգարելու, ի՞նչ անելու: Դա պետության սեպուհ պատասխանատվությունն է զբաղվելու այդ գործով: Երրորդ, սա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր երկիրը դիմակայության որեւէ ձեւով պաշտպանվածություն եւ ծրագիր չունի: Իրենք իրավիճակային եւ իրադարձային փորձում են անդրադառնալ»: Սրբազանը նշեց, որ այստեղ են Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի, նոյեմբերյանի, Իջեւանի բնակիչները:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ