News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Կառավարական առանձնատների մոտ այս պահին ուժեղացված հսկողություն է: Ոստիկանության  աշխատակիցները մի քանի շարքով պատ են կազմել առանձնատների  պարիսպի երկայնքով:

Նշենք, որ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ  երթով գնալու են կառավարական առանձնատուն` հանդիպելու Նիկոլ Փաշինյանին: Կառավարական առնանձնատան մոտ ի թիվս մեծաթիվ ոստիկանական մեքնենաների մեծ ավտոբուս կա, որով սովորաբար բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ