News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին դեմ է արտահայտվել արևմտյան պետությունների քաղաքականության փոփոխությանը, ըստ որի Ուկրաինային մատակարարվող զենքը չի կարող օգտագործվել Ռուսաստանի տարածքի վրա հարվածների համար, գրում է գերմանական Tagesschau թերթը։

Վերջին շաբաթների ընթացքում ուկրաինական իշխանությունները կոչ են արել արևմտյան առաջնորդներին թույլ տալ հարվածներ հասցնել միջազգայնորեն ճանաչված ՌԴ տարածքին, ներառյալ՝ ուկրաինական սահմանի մոտ ռուսաստանյան զորքերի կուտակման վայրերին: Արևմտյան որոշ փորձագետներ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Գերմանիայում, պաշտպանում են այս խնդրանքները՝ պնդելով, որ արգելքը խանգարում է Ուկրաինային պաշտպանվել նոր հարձակումներից, ինչպիսին է Խարկովի մարզում վերջերս տեղի ունեցած հարձակումը: Այնուամենայնիվ, կիրակի Շոլցը կրկնել է իր նախկին հայտարարություններն այն մասին, որ նման հարվածներն անընդունելի կլինեն։

Ըստ կանցլերի, «Գերմանիայի կողմից մատակարարվող զենքի օգտագործման հստակ կանոններ կան, դրանք համաձայնեցված են Ուկրաինայի հետ և գործում են»։ Նման քաղաքականությունն անհրաժեշտ է «խուսափելու այս հակամարտությունը մեծ պատերազմի վերածելուց»։

Չնայած Կիևի խնդրանքներին, Բեռլինը հրաժարվում է Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ մատակարարել, և որպես պատճառ բերվել են թիրախների հայտնաբերման բարդությունները և Բունդեսվերի մասնագետների հնարավոր մասնակցությունն այս գործընթացին:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ