News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին անվանել է «դաժան բռնակալ»՝ խոսելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության սանձազերծած պատերազմի մասին։ Ամերիկայի նախագահն իր ելույթի ժամանակ վերահաստատել է ԱՄՆ-ի անսասան աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում։

«Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և կանգնելու ենք նրա կողքին։ Մենք կանգնած ենք մի մարդու դեմ, որին ես երկար տարիներ լավ ճանաչում եմ, դաժան բռնակալի։ Մենք չենք կարող, չենք նահանջելու»,- ասել է նա։

Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել և ուսուցանել ուկրաինացի զինվորականներին, սակայն նա բացառել է ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա։

«Ամերիկացի զինվորները չեն մասնակցում Ուկրաինայի պատերազմին։ Ես լի եմ վճռականությամբ, որ այդպես էլ շարունակվի»,- ասել է նա: Բայդենը հավելել է, որ Պուտինը «վստահ էր, որ ՆԱՏՕ-ն կփլուզվի»։

«Փոխարենը, աշխարհի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական դաշինքն ավելի ուժեղ է, քան երբևէ»,- ընդգծել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ