News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի, փրկարար ծառայության, համայնքային պատասխանատուները, այսօր եղել են մի շարք ջրամբարներում` դիտարկելու եղանակային պայմաններով պայմանավորված ընդհանուր իրավիճակը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Պատասխանատուները եղել են Թավշուտի ջրամբարում, Արփի լճում, Աշոցք-Կարմրավան հատվածում, ջրամբարների պատասխանատուների հետ տեղում ծանոթացել իրավիճակին, հորդառատ անձրևներից հետո ջրի քանակին, լցվածությանն ու դրանից ենթադրվող հետագայում ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։ Զեկուցվել է, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա։

Մարզպետը հանձնարարել է մարզի բոլոր համայնքների ղեկավարներին լինել առավել զգոն, արտակարգ իրավիճակների համայնքային հանձնաժողովները պատրաստի վիճակի պահել, համապատասխան բոլոր կառույցներին իրականացնել պարտականություններից և լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախ պետք է աջակցենք ջրհեղեղից տուժածների բնակարանների նորոգման եւ նվազագույն կահավորման հարցում. Փաշինյան
Փաշինյանը նկատեց, որ ինչքան նոր է կամուրջը, այնքան գեղագիտական տեսքից զուրկ է...
Լոռու մարզի մի շարք տարածքներում ճանապարհի մակերեսը պետք է բարձրացվի. Սանոսյան
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ որոշ կամուրջներ, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն և կկառուցվեն այլ վայրերում...
Աղետի գոտում փոխհատուցման ինչ ծրագրեր են իրականացվելու․ մանրամասնում է Փաշինյան
Պետք է մարդկանց օգնենք, որ իրենց բնակարանները վերանորոգեն ու կարգի բերեն…
Լոռու և Տավուշի մարզերում «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից վերականգնվել են աղետից վնասված շուրջ  5 200 գծամետր գազատարներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական…
Ունենք վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն, 150 ավտոմեքենա, որոնք վնասվել են կամ ջրածածկ եղել. Սանոսյան
Լրջագույն վնասներ կան ջրամատակարարման ոլորտում,  Քարկոփն ու Ախթալա կայարանը մասնակի ջրամատակարարում ունեն, իսկ Դիլիջանը՝ ժամային գրաֆիկով…
Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում անջատվել է ջրամատակարարումը. վարչական ղեկավար
Երեկ գիշեր Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում ոչ միայն նոր տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջն է փլուզվել, այլև ջրամատակարարումն է անջատվել...
Ամենաշատ