News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ես դժվարանում եմ հավատալ, որ դա Հեղինեն է եղել, անկեղծ դժվարանում եմ։ Այս մասին, անդրադառնալով երեկ՝ հյուրանոցում  իրեն գաղտնալսելու փորձին, ասաց Բագրատ Սրբազանը։

«Ես շատ մոտ եմ եղել իրենց ընտանիքի հետ, տեսել եմ հրապարակումները, բայց չեմ ուզում հավատալ, որ դա այդպես է։ Չեմ ասում՝ ինչեր եմ արել իրենց համար անձամբ ամբողջ ընտանքին   ճանաչում եմ, ինձ եղել է քրոջ պես, զավակի պես, չեմ ուզում հավատալ, որ ինքն է եղել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։

Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ