News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ես թույլ չեմ տա Արամ Սարգսյանին հանդիպել ինձ: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր կողմից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին ուղղված քննադատությունից հետո վերջինս փորձել է իր հետ հանդիպել, պարզաբանումներ պահանջել կամ տալ:

«Պարզաբանում՝ ոչ, ներողություն՝ այո: Իմ սկզբունքով ոչ մի անձի ոչ վիրավորելու, ոչ անդրադառնալու ցանկություն չունեմ: Դա մեղք է, չի կարելի այդպես: Բայց երբ մարդը 10 օր շարունակ ինչ ուզում, ասում է, եւ ոչ մի բա՞ն: Մի տեղ պետք է գա, որ կտրվի, հայրական ապտակ հասցնես, ասես՝ տղաս, ի՞նչ ես գլուխդ կորցրած խելապակաս ընկել մեջտեղ: Տղա էիք, տղամարդ էիք, էն գործարանը, որ Երասխում կառուցում էինք, կառուցեիք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ