News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Նախ ուզում եմ էլի կրկնել իմ դիրքորոշումը, որ ժամանակակից աշխարհում դելիմիտացված սահմանից ավելի գործուն երաշխիք գոյություն չունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Ոսկեպարի բնակիչների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսպես նա պատասխանել է Ոսկեպարի բնակիչներից մեկի հարցին, որը մտահոգություն է արտահայտել սահմանի անվտանգության կապակցությամբ։

«Կոնկրետ մեր տունը գտնվում ա մի հինգ-վեց հարյուր մետր։ Ոտքով քայլելու դեպքում ադրբեջանցին 2-3 րոպեում կհասնի իմ տուն», - նշել է ոսկեպարցին։

Ոսկեպարի բնակիչը հարց է ուղղել Փաշինյանին, թե  կա՞ ինչ-որ մի մեխանիզմ , որով իրենք կարող են մի քիչ ապահով զգան, բայց առանց սահմանի, զենքի, առանց զինամթերքի։

Ի պատասխան նրան Փաշինյանը կրկնել է իր դիրքորոշումն առ այն, որ «ժամանակակից աշխարհում դելիմիտացված սահմանից ավելի գործուն երաշխիք գոյություն չունի: Բայց մենք դրանով չենք բավարարվի։ Բաղանիսում առիթ չեղավ, չասեցի։ Հիմա մենք սահմանի ամբողջ երկայնքով, սահմանազատված սահմանի ամբողջ երկայնքով պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ընդ որում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանապահ ծառայությունները սահմանի գծից հինգ մետր հեռավորության վրա երկու կողմից սահմանի գծից մենք երկու մետր փշալարերով պատնեշ ենք ստեղծելու  սահմանազատված սահմանի ամբողջ երկայնքով», - նշել է ՀՀ վարչապետը։ Այնուհետեւ նա կրկին անգամ ցուցադրել է ՀՀ քարտեզը։

«Սա էն քարտեզն ա, որտեղ արտահայտված է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Եւ ես ձեզ երաշխավորում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել։ Հասկանու՞մ եք։ Ոչ մի միլիմետր հող սահմանազատման արդյունքում, ոչ մի միլիմետր հող չի զիջվել։ Հասկանու՞մ եք։ Էս շատ կարեւոր բան է։ Եւ այս երեխեքի հայրենիքն այստեղ է։ Իրենք այստեղ պիտի ապրեն։

Ձեր ասած հարցը լիարժեք ճիշտ է։ Իրենք այստեղ պիտի ապրեն առանց անվտանգային սպառնալիքների։ Եվ դա մեր խնդիրն է։ Էս էրեխեքն ինչքա՞ն են։ Չորս, հինգ, վեց  տարեկան երեխեք են։ Իրենք որ դարձան չափահաս, տասնյոթ-տասնութ տարեկան, էս հարցը պետք է չլինի։ Իրենց առաջ մեր պարտքն ա էդ։ Պիտի չլինի՜ էդ հարցը։ Պիտի էդ հարցը չլինի՜, որ քնենք, կարթնանա՞նք, թե՞ չէ։ Դուք ինչքան էլ դեմ տրամադրված լինեք, բայց ձեր քննադատությունն էլ մեզ օգնում է, որպեսզի մենք հնարավորինս ճիշտ որոշումներ կայացնենք։ Մենք էս հարցը էսօր պետք ա լուծենք», - ասել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ