News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Ես գիտեմ, որ ինքը վախեցած է, ես ուղղակի չգիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Քանի որ ժողովրդի մի մասը, կարծես հեռանում են, հիմա այստեղից Դեմիրճյան փողոցով վերադառնում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի վաղվա գործողությունների վերաբերյալ հստակ միասին խոսենք, պայմանավորվենք, պատասխանատվությունը ստանձնենք, վաղվանից անհնազանդության, անհամաձայնության հստակ գործողությունները անենք:

Այստեղ այլեւս ասելիք չունենք, սպասելիք էլ չունենք: Այլեւս չենք սպասելու: Եթե տղամարդկություն ունի, եթե կարծում է, որ դեռ ասելիք ունի մեր երկրում, կգա, կհանդիպի: Եթե ոչ, ստիպված կլինի հանդիպելու: Ինչքան էլ փախուստ տա, մենք հետապնդելու ենք, հալածելու ենք, հասնելու ենք այն նպատակին, որը կոչվում է ճշմարտության հաղթանակ»,-ասաց նա:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգևոր ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ