News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Ֆրանսուա Օլանդի սկուտերը, որով նա գաղտնի ժամադրության էր գնում դերասանուհի Ժյուլի Գայեի հետ, երբ Ֆրանսիայի նախագահ էր, աճուրդում գնահատվել է կրկնակի թանկ մեկնարկային գնից։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Գործակալության տվյալներով, նախագահական սկուտերը վաճառվել է 20,5 հազար եվրոյով։ Սկուտերը գնել է Ժալեում (Ֆրանսիայի հարավում) «Պրեստիժ և հավաքածու» ավտոմոբիլների մասնավոր թանգարանի սեփականատեր Դենի Բրեերեն։ Նոր տերը պատրաստ է այն համընդհանուր ցուցադրության դնել։ «Այս սկուտերը Ֆրանսիայի պատմության մի մասն է», - կարծում է նա:

Closer ամսագիրը, որը Ֆրանսիայում հայտնի է իր սկանդալային ռեպորտաժներով, 2014 թվականին հոդված էր հրապարակել Օլանդի՝ Գայային կատարած գաղտնի ուղևորությունների մասին։ Պարբերականը հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնք արվել են դերասանուհու՝ Ելիսեյան պալատի մոտ գտնվող բնակարանի մոտ։ Դրանցում պատկերված է եղել մի տղամարդ, որի դեմքը ծածկված է եղել մոտոցիկլետիստի  սաղավարտով։ Ամսագիրը եկել է այն եզրակացության, որ խոսքը Օլանդի մասին է՝ ճանաչելով այն կոշիկները, որոնք նախագահը կրել էր պաշտոնական միջոցառման ժամանակ։ Լուսանկարում եղել է նաև Ֆրանսիայի առաջին դեմքի թիկնապահներից մեկը։ Սկանդալպայմանավորված է եղել նրանով, որ Օլանդն այն ժամանակ Ելիսեյան պալատում բնակվել է իր պաշտոնական ուղեկցուհի Վալերի Տրիերվեյլերի հետ։ Նույն թվականին նրանց միությունը խզվեց։ 2022 թվականի հունիսին նախկին նախագահն ամուսնացել է Գայեի հետ ութ տարվա հարաբերություններից հետո։ Օլանդը չորս երեխա ունի, որոնք ծնվել են Սոցիալիստական ​​կուսակցության անդամ Սեգոլեն Ռոյալի հետ միությունից, որի  հետ նա չի ամուսնացել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ