News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Վրաստանի բնակիչները մայիսի 26-ի երեկոյան հավաքվել էին նոր բողոքի ակցիայի՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի։ Հազարավոր մարդիկ հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում, որպեսզի երթով անցնեն Մելիքիշվիլի պողոտայով, հայտնում է Paper Kartuli-ն՝ հրապարակելով բողոքի ցույցի տեսանյութը։

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանի խորհրդարանն ընդունել է մայիսի 14-ին։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել դրա վրա, սակայն խորհրդարանը այն հաղթահարելու հնարավորություն ունի:

Վրաստանում մայիսի 26-ին նշվող Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքում, Զուրաբիշվիլին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի շուրջ հակասությունների ֆոնին, միմյանց մեղադրեցին ազգային շահերը դավաճանելու մեջ։

Իր ելույթում Զուրաբիշվիլին, մասնավորապես, խոսել է «երկրի գլխին կախված Ռուսաստանի ուրվականի մասին»՝ ընդգծելով, որ «երկրի անկախության և խաղաղության պահպանման և ամրապնդման իրական ճանապարհը գործընկերությունն ու մերձեցումն է Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ»։ «Նրանք, ովքեր սաբոտաժ են անում և վնասում այս ճանապարհը, ոտնահարում են մեր երկրի խաղաղ և ապահով ապագան, ազատ և ժողովրդավար աշխարհի լիիրավ անդամ դառնալու ճանապարհը», - ասել է նա։

Նախագահից հետո ելույթ ունեցած Կոբախիձեն Զուրաբիշվիլիին մեղադրել է դավաճանության մեջ։ «Ժողովրդի և նրա ընտրած կառավարության միասնությունն էր, ինչպես նաև խելամիտ քայլերը, որոնք մեզ հնարավորություն տվեցին, չնայած գոյաբանական սպառնալիքներին և բազմաթիվ դավաճանություններին, այդ թվում՝ Վրաստանի նախագահի դավաճանությանը, վերջին երկու տարում երկրում խաղաղություն պահպանել»,- ասել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ