News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Բալթյան երկրների և Լեհաստանի ներկայացուցիչները զգուշացրել են Գերմանիային, որ իրենց զորքերը կուղարկեն Ուկրաինայի տարածք ռազմաճակատում Ռուսաստանի լուրջ հաջողությունների դեպքում, գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ պարբերականի, դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ն կդառնա հակամարտության կողմ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վախենում են իրավիճակի նման զարգացումից։

«Գաղտնի ծառայությունները տրամադրում են նմանատիպ սարսափելի կանխատեսումներ. նրանք զգուշացնում են, որ ոչ հավելյալ զինամթերքը, ոչ մոբիլիզացիոն նոր օրենքը, որը ավելի շատ ուկրաինացիների կհրավիրի զինվորական ծառայության, նկատելի ազդեցություն չեն ունենա մինչև ուշ աշուն», - ասվում է հոդվածում:

Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարությունները Եվրոպայում և ԱՄՆ-ում ավելի հաճախակի են դարձել 2024 թվականի փետրվարից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձրացրեց այս թեման։ Մայիսին The Economist-ին տված հարցազրույցում նա կրկնել է, որ Եվրոպան պետք է մտածի Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին շփման գծի խախտման կամ Կիևի խնդրանքի դեպքում:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ