News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Օպերատիվ շտաբ է ձեւավորվել ՏԿԵ նախարարության գլխավորությամբ. Շտաբն աշխատանքները շարունակում է եւ կշարունակվի նաեւ վաղը: Այս մասին «Լուրերին» տված զրույցում նշել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Ամբողջությամբ փլուզվել է Մ6 մայրուղուն կապող Ախթալայի կամուրջը: Ընդհանուր առմամբ շուրջ 10-11 կամուրջներ կամ ամբողջությամբ փլուզվել են, կամ փլուզվել են այնպես, որ ընդհանրապես հնարավոր չէ օգտագործել: Դրա հետեւանքով Մ6-ից ձախ ափին գտնվող 7 բնակավայրերի հետ կապը այս պահին կտրված է: Խոսքը Ախթալա, Մեծ Այրում, փոքր Այրում, Ճոճկան, Շամլուղ, Քարկոպ բնակավայրերի մասին է: Քարկոպն ամբողջությամբ տարհանվել է, 250 բնակիչ, հիմնականում Ախթալա եւ Ճոճկան բնակավայրում: : Այս պահին մոբիլիզացվոել է մեծ ծավալի ծանր տեխնիկա, որպեսզի կարողանանք անցանելի դարձնենք սարամիջյան չգործող ճանապարհը, որ այդ բնակավայրերը կապում է Շամլուղ-Մադան-Ալավերդի հատվածի հետ, որպեսզի Ալավերդուց կարողանանք սնուցումն ապահովել»,-ասաց նա:

Մկրտչյանի խոսքով, Ախթալայի ԲԿ-ն եւ Ճոճկանի բուժամբուլատորիան ամբողջ ծավալով գործում են. «Այս պահին սուր խնդիրներ պարենային, առաջին անհրաժեշտության պարագաների այդդ բնակավայրերում չունենք: Վարչական ղեկավարներից ձեւավորված թիմ է գործում, որը մշտադիտարկում է իրականացնում կարիքների: Աջակողմյան հատվածում կապը կտրված է Հաղպատ, Ծաղկաշատ բնակավայրերի, Շնող-Թեղուտ գյուղական բնակավայրերի եւ Նեղոց գյուղի հետ: Այս մասով երկու լուծում ունենք. Մեկը Ակներ-Հաղպատ հատվածով ծորակներով ճանապարհ ենք կարգի բերում  եւ սնուցումն ապահովում, իսկ Շնող-Թեղուտ-Նեղոց հատվածը Տավուշի մարզով Նոյեմբերյան համայնքի կողմից կսնուցվի՝ Արճիս գյուղի կողմից:

Ալավերդի քաղաքում Սանահին կայարան թաղամասում կամուրջը եւս փլուզվել է եւ թաղամասի մի մեսը ամբողջությամբ մնացել է կտրված:Շուրջ 250 բնակիչ ունենք այդ հատվածում: Փրկարարները գետի վրայով անհրաժեշտ տեխնիկական միջոցներ են անցկացրել եւ սնուցում են ապահովում՝ խմելու ջուր, սննդամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ: Հղի կին կա, որը տեղափոխվել է այս ափ, բալիկն առաջիկա օրերին պետք է լույս աշխարհ գա:

Սանահին կայարանում շենքերի առաջին հարկերը 70-80 տոկոսով ջրի տակ է: Նույնը ունենք Թումանյան փողոցի 5-6 շենքերը: Թումանյան փողոցը կիսով չափ ընդհանրապես գոյություն չունի, Դեբեդը ամբողջությամբ քանդուքարափ է արել: Հիմա այս հատվածում քարալցման ժամանակավոր աշխատանքներ են արվել, որպեսզի միակողմանի գոնե երթեւեկելի լինի, որովհետեւ դա քաղաքի կենտրոնական փողոցն է»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Նրա խոսքով, բոլոր տարհանված բնակիչներին հյուրատներում, հյուրանոցներում ենք տեղավորում, մի մասը բարեկամների տներում է հանգրվանել: «Այն մարդկանց, որոնք կարիք են ունեցել, բոլորին տեղավորել ենք, դրսում ոչ մի բնակիչ չունենք այս պահի դրությամբ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզի մի շարք տարածքներում ճանապարհի մակերեսը պետք է բարձրացվի. Սանոսյան
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ որոշ կամուրջներ, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն և կկառուցվեն այլ վայրերում...
Աղետի գոտում փոխհատուցման ինչ ծրագրեր են իրականացվելու․ մանրամասնում է Փաշինյան
Պետք է մարդկանց օգնենք, որ իրենց բնակարանները վերանորոգեն ու կարգի բերեն…
Լոռու և Տավուշի մարզերում «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից վերականգնվել են աղետից վնասված շուրջ  5 200 գծամետր գազատարներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական…
Ունենք վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն, 150 ավտոմեքենա, որոնք վնասվել են կամ ջրածածկ եղել. Սանոսյան
Լրջագույն վնասներ կան ջրամատակարարման ոլորտում,  Քարկոփն ու Ախթալա կայարանը մասնակի ջրամատակարարում ունեն, իսկ Դիլիջանը՝ ժամային գրաֆիկով…
Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում անջատվել է ջրամատակարարումը. վարչական ղեկավար
Երեկ գիշեր Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում ոչ միայն նոր տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջն է փլուզվել, այլև ջրամատակարարումն է անջատվել...
Գիշերը Դեբեդը քշել տարել է մի քանի օր առաջ տեղադրված Քարկոպի հետիոտնային կամուրջը
Հիշեցնենք, որ այդ կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով շրջափակման մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ