News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

ՆԳՆ-ն  թարմացված տեղեյատվություն է հայտնել մայիսի 26-ին տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ:

Համաձայն օպերատիվ իրավիճակի՝ ժամը 22․00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրակարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված են 324 փրկարարական ծառայող։

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, մասնավորապես՝ 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում:

Աղետի գոտում կա 3 զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ․) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:

Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 7 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

Լոռու մարզի մի շարք բնակավայրերի մոտեցման ուղիները, մասնավորապես՝ կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ. դեպի բոլոր այդ բնակավայրեր կան այլընտրաքային, և հնարավորություն կա առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։ Այդ աշխատանքներին ներգրավված են նաև փրկարարները, ովքեր անհրաժեշտ իրերն ու պարագաները փոխանցում են գետանցման միջոցով։

Գետանցման միջոցով նաև բնակչության տարհանում է իրականացվել Սանահին կայարանում։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները լավ տեմպով են առաջ գնում. հնարավոր է՝ ավելի շուտ շահագործվի. Սանոսյան
Հոբարձի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում են գտել և հունիսի 15-ից աշխատանքներն այս ուղղությամբ կմեկնարկեն...
Նախ պետք է աջակցենք ջրհեղեղից տուժածների բնակարանների նորոգման եւ նվազագույն կահավորման հարցում. Փաշինյան
Փաշինյանը նկատեց, որ ինչքան նոր է կամուրջը, այնքան գեղագիտական տեսքից զուրկ է...
Լոռու մարզի մի շարք տարածքներում ճանապարհի մակերեսը պետք է բարձրացվի. Սանոսյան
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ որոշ կամուրջներ, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն և կկառուցվեն այլ վայրերում...
Աղետի գոտում փոխհատուցման ինչ ծրագրեր են իրականացվելու․ մանրամասնում է Փաշինյան
Պետք է մարդկանց օգնենք, որ իրենց բնակարանները վերանորոգեն ու կարգի բերեն…
Լոռու և Տավուշի մարզերում «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից վերականգնվել են աղետից վնասված շուրջ  5 200 գծամետր գազատարներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական…
Ունենք վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն, 150 ավտոմեքենա, որոնք վնասվել են կամ ջրածածկ եղել. Սանոսյան
Լրջագույն վնասներ կան ջրամատակարարման ոլորտում,  Քարկոփն ու Ախթալա կայարանը մասնակի ջրամատակարարում ունեն, իսկ Դիլիջանը՝ ժամային գրաֆիկով…
Ամենաշատ