News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մեքենան ԱՊՊԱ պատահար գրանցեց Սայաթ Նովա - Աբովյան խաչմերուկում։ Նրա մեքենան հետընթաց կատարելիս բախվել հետեւկ կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենային:

Աբովյան փողոցն այս պահին փակ է այդ հատվածում։ Կարմիր բերետները փորձում են «բերման ենթարկել» մեքենան, որով Բագրատ Սրբազանն արգելափակել է Աբովյան փողոցը։

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը.

Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

Արդեն կան տասնյակ բերման ենթարկվածներ, այդ թվում պատգամավոր Արթուր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ բաց պետք է մնան միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհները։ «Մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած, բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։ Բոլոր տեղերում։ Ես  ժամը 08։15 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մինչ այդ իմ անելիքը կատարա:

Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որևէ հնարավորություն՝ աշխատանքի գալու, որովհետև նրանք աշխատանք չունեն, վաղուց ազատված են էդ գործից, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար։ Ե՛վ  բարոյապես, և՛ իրավապես ամբողջությամբ ինքնազրկել են իրենց՝ լինելու այն պաաշտոնյաները, որոնց դուք վարձել եք։ Իրենց բառերն եմ ասում․ դուք վարձել եք իրենց, ժողովո՛ւրդ, և այդ վարձի գինն իրենք պետք է վճարեն»,- հայտարարել էր նա:

Տեսանյութը՝ Lurer.com-ի

Տպել
Ամենաշատ