News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Լիտվայի գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է 74,43 տոկոս ձայներով։ Այս մասին վկայում են երկրի գլխավոր ընտրական հանձնաժողովի տվյալները։

Բոլոր 1 895 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքներով նրա մրցակցուհին՝ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն, ստացել է 24,06 տոկոս ձայն։ Լիտվայի LRT ազգային ռադիոյի տվյալներով՝ երկրորդ փուլին ընտրողների մասնակցությունը կազմել է 49,6 տոկոս։

Շիմոնիտեն արդեն ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել Նաուսեդային երկրորդ ժամկետով նախագահ ընտրվելու առիթով։ «Կցանկանայի շնորհավորել Լիտվայի ընտրյալ նախագահին»,- նրա խոսքերը մեջբերել է LRT-ն։ Շիմոնիտեն ավելացրել է, որ կվերադառնա աշխատանքի որպես վարչապետ։

Մայիսի 12-ին Լիտվայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը, Նաուսեդան հավաքել էր 44,19 տոկոս ձայն, Շիմոնիտեն՝ 19,78։ Առաջին փուլում նախագահի պաշտոնին հավակնում էր ութ թեկնածու։ Քանի որ ոչ ոք նրանցից չհավաքեց 50 տոկոս, մայիսի 26-ին նշանակվեց երկրորդ փուլը։

Նախագահի նախորդ ընտրությունների ժամանակ 2019թ. Նաուսեդան եւ Շիմոնիտեն արդեն դուրս եկել էին երկրորդ փուլ։

Լիտվայի ղեկավարը ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով։ Թեկնածուների համար գոյություն ունի տարիքային ցենզ՝ 40 տարեկան, ինչպես նաեւ ըստ ծագման Լիտվայի քաղաքացի լինելու եւ երկրում վերջին երեք տարիներին ապրելու պահանջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ