News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՔԿ-ից:

Արդեն տեղեկացվել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար, մեղադրանքներ էին ներկայացվել տրանսպորտային միջոցը վարող ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձի։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա,  ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով, մեղադրանքներ են ներկայացվել նաև նույն զորամասի՝ տեխնիկական ապահովման, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեխնիկական վիճակի, դրանց ճիշտ շահագործման, նորոգման և էվակուացման, անձնակազմի տեխնիկական պատրաստության համար պատասխանատու, ինչպես նաև՝ հավաքակայանից դուրս եկող և վերադարձող մեքենաների տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություններով օժտված ևս երկու պաշտոնատար անձի։

Վերոնշյալ երկու անձանց ներկայացվել է մեղադրանք, և դատարանի որոշմամբ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ 

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորիսում 24-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է իր 33-ամյա մտերմուհուն
Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ…
Գեղակերտի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, դիտավորությամբ քարերով հարվածել և կոտրել են նշված դպրոցի եռահարկ...
Ակցիաներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու վարույթով կալանավորվել են Գերասիմ Վարդանյանն ու ևս մի անձ
Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև...
Յակուտիայում հանգստյան օրերին անտառային հրդեհների մակերեսն ավելացել է 20 հազար հեկտարով
Բարդ հրդեհային վիճակ է Յակուտիայում...
Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ի հավաքի մասնակից 12 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի...
Ամրակից գյուղում բնակելի տունն ամբողջովին այրվել է. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ եւ երկու ջրտար
Հունիսի 17-ին, ժամը 01:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ