News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական միջոցները հատկացվել են, համաձայնագրերը վավերացվել են: Հատկացվել են նաև 171 ավտոբուսի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, դրանք ևս նախատեսված ժամկետում կլինեն Երևանում։ Այդ մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև 18 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացին. «Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային պարկը։ Որքան էլ ցավով պետք է նշեմ, այնուամենայնիվ, ես չեմ պատկերացնում միջազգային մեր գործընկերների կամ Կառավարության հետ 18 մետրանոց ավտոբուսների գնումները կազմակերպել սեղմ ժամկետներում: Հետևաբար ես առաջարկում եմ թեկուզ փուլային, բայց Երևանի բյուջեով նախատեսել՝ հաջորդ տարվանից սկսած, 18 մետրանոց ավտոբուսների գնումը»:

Քաղաքապետը հանձնարարեց նաև սկսել տեխնիկական նկարագրի պատրաստությունը. «Ոնց հասկանում եմ, ավտոբուսների մասով առաջ չենք շարժվում, և 18 մետրանոցները նույնպես Երևան քաղաքի բյուջով պետք է գնենք»։

Հասարակական տրանսպորտի բարեփոխումները, ըստ Ավինյանի, պետք է ավարտին հասցնել, ինչի համար պետք է ևս 18 մետրանոց 250 ավտոբուս:

«Մենք այս ուղուց որևէ կերպ չենք շեղվելու: Հետևապես ինչպես ուզում է լինի, մենք պետք է կազմակերպենք այս աշխատանքները թեկուզ փուլային, թեկուզ՝ մի քիչ դժվարություններով, բայց պետք է իրականացնենք»,- ասաց նա։

Այս շաբաթ լավ շաբաթ է ճանապարհային աշխատանքները կազմակերպելու համար, քանի որ տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ