News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալների արտահոսքը 2018թ. ի վեր ավելացել է գրեթե հինգ անգամ։ Այս մասին նշվել է i թերթի վիճակագրական վերլուծությունում։

Նշվել է, որ 2023թ. տեղի է ունեցել տվյալների արտահոսքի 550 դեպք բրիտանական պաշտպանական գերատեսչությունում, այն դեպքում, երբ դրանից առաջ հինգ տարում գրանցվել էր 117 նման դրվագ։ Թերթը նշել է, որ դեպքերի մեծ մասում խոսքը տեղեկության «անհեղինակ բացահայտման» մասին է։ Պարզվել են նաեւ տվյալների արտահոսքի դեպքեր համակարգչային սարքավորումների կամ փաստաթղթերի կորստյան հետեւանքով։

Պարբերականը հիշեցրել է, որ 2023թ. Տեղեկության բրիտանական կոմիսարի վարչությունը տուգանել է թագավորության պաշտպանության նախարարությանը 350 հազար ֆունտով (445 հազար դոլար) այն բանից հետո, երբ բացվել են գերատեսչության ավելի քան 260 աշխատակիցների անհատական տվյալները։ Մեկնաբանելով նշված վիճակագրությունը՝ պաշտպանության ստվերային նախարարը Լեյբորիոստական կուսակցությունից՝ Ջոն Հիլին, պահպանողականների կառավարությանը մեղադրել է «կիբեռանվտանգության հանդեպ թույլ մոտեցման» համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ