News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է «ծնկի բերել» Ռուսաստանին, որպեսզի կանգնեցվի նրա «ռազմական մեքենան» եւ ավարտվի պատերազմն Ուկրաինայում, հայտնել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։

«Մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի Ռուսաստանին [եւ նրա նախագահ Վլադիմիր] Պուտինին ծնկի բերենք։ Այդ ժամանակ կարող են սկսվել լուրջ բանավեճեր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին»,- ասել է Կարիսը Yle-ի հարցազրույցում։

Նա հրաժարվել է մեղադրել բոլոր ռուսաստանցիներին այն բանում, որ Ռուսաստանը երկու տարի առաջ ներխուժել է Ուկրաինա, իսկ Պուտինը մինչեւ այժմ գտնվում է իշխանության ղեկին։ Կարիսը հիշեցրել է Էստոնիայի վերջին ժամանակների պատմությունը, երբ երկիրը փաստացի օկուպացված էր Խորհրդային Միության կողմից։ «Ինչպե՞ս էինք մենք մեզ պահում նման համակարգի ճիրաններում։ Այո, եղել են որոշ ընդվզողներ, որոնց բանտ էին նստեցնում։ Սակայն մարդկանց մեծ մասն ասում էր այն, ինչ [իրենցից] ցանկանում էին լսել, եւ սպասում էին հարմար առիթի»,- նշել է Էստոնիայի նախագահը։

«Կարիսը կասկած է հայտնել, որ Ռուսաստանն արագ կփոխվի Պուտինի հեռանալուց հետո։ «Ես այնքան էլ դրան չեմ հավատում։ 1990-ականների սկզբին Ռուսաստանն ստացավ իր շանսը, բայց ամեն ինչ այլ կերպ ընթացավ»,- ընդգծել է Էստոնիայի նախագահը։ Նրա խոսքով՝ փոփոխությունների համար անհրաժեշտ են մի քանի գործոններ, որոնցից ամենակարեւորը այդ հնարավորությունից օգտվելու մարդկանց ցանկությունն է։

«Գուցե ստիպված կլինենք դիմանալ էլի ոչ քիչ ռուս ղեկավարների՝ մինչեւ ինչ-որ բան սկսի կատարվել»,- ասել է Կարիսը։ Հենց դրա համար էլ, նրա կարծիքով, անհրաժեշտ է մշտական ճնշում Ռուսաստանի վրա Արեւմուտքի կողմից, որպեսզի անգամ հասարակ ռուսաստանցիները հասկանան, որ պետք է ինչ-որ բան անել։

Էստոնիան առայժմ չի պատրաստվում հետեւել հարեւան երկրների օրինակին եւ փակել սահմանը Ռուսաստանի հետ։ Ինչպես նշել է Կարիսը, սահմանը բաց է այդ թվում նաեւ այն պատճառով, որ Էստոնիայում ապրող մարդիկ հարազատներ ունեն Ռուսաստանում։ Բայց անհրաժեշտության դեպքում սահմանը կփակվի «շատ արագ», խոստացել է Էստոնիայի նախագահը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն ու Ուկրաինան պատասխանել են Պուտինի առաջարկին
Նրա խոսքով՝ այս պլանը չի վկայում պատերազմը դադարեցնելու ցանկության մասին...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ուկրաինան վերադարձրել է 254 զոհված զինվորների մարմինները
Ինչպես հայտնել են ուկրաինական շտաբից, զոհվածների մեծ մասը՝ 221 մարդ, կռվել է Դոնեցկի ուղղությամբ...
Երևանի մասնակցությունն Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին «տեղավորվում է Փաշինյանի գծի մեջ». Զատուլին
Նա նշեց, որ Ռուսաստանի հետ խզումը պահանջում է արժեքների վերագնահատում, որով ակտիվորեն զբաղվում է Փաշինյանը...
Հարավային Կորեան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան կարող էր Ռուսաստանին ուղարկել մինչև 5 միլիոն հրետանային արկ
Սեուլը գրանցել է առնվազն 10,000 բեռնափոխադրող կոնտեյներ, որոնք կարող են պարունակել մինչև 4,8 միլիոն հրետանի, որոնք Հյուսիսային Կորեայից ուղարկվել են Ռուսաստան...
Պուտինը նշել է Ուկրաինայի հետ բանակցությունների պայմանները՝ պահանջելով Խերսոնի և Զապորոժիեի շրջանները
Նրա խոսքով, հենց որ Ուկրաինան սկսի զորքերը դուրս բերել Դոնբասից և Նովոռոսիայից և պարտավորվի չանդամակցել ՆԱՏՕ-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ