News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի լխավորած երթը հասավ ռադիոտան շենքի մոտ, որտեղ վահանբներով ու սաղավարտներով ոստիկանները փակել էին մուտքը:

Բագրատ Սրբազանը ողջունեց նրանց, ձեռք տվեց վահաններին, ապա նստեց այդ ոստիկանների հենց ոտքերի տակ:

Նա ժպիտով ասաց. «Հոգնել եմ, ոտքերս հոգնել են, մի քիչ նստեմ, գնամ: Չեմ ուզում մտնել, ինչի սա ի՞նչ շենք է, ռադիոտո՞ւնն է: Լավ գնանք, գործ չունենք»:

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Աշոտ Սիմոնյանը, նաեւ Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը: Այսպահին բերման ենթարկվածների թիվը 226 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ