News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեկ՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային առավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի  թիվ 8/5 տան այգու բետոնե պարիսպը փլուզվել է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Փլուզվել է մոտ 30 մետր երկարությամբ բետոնե պարիսպը՝ կոտրելով 2 էլեկտրական սյուներ, պարսպի մի հատված էլ ընկել է ճանապարհին կայանված «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Պոկվել են նաև էլեկտրասյուներ, ճանապարհը ամբողջությամբ դարձել է անանցանելի:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս Գազ», և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:

Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք տեղի չի ունեցել, սակայն «Գազպրոմ»-ի աշխատակիցները հերթապահություն են իրականացրել դեպքի վայրում:

Պարզվել է, որ թիվ 8/5 տան (սեփականատեր Արթուր Սարգսյան) այգու բետոնե հենապատը (մոտ 30 ք․մ) փլուզվել է, բեկորներն ընկել են կայանած «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, նաև շրջվել է էլեկտրասյուն, փողոցը դարձել է անանցանելի, որը մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ագարակում անձրևի, քամու ու կարկուտի հետևանքով ծառեր են արմատախիլ եղել, տների տանիքներն են վնասվել. գյուղապետ
Ծառերի բերքը տերևների հետ ամբողջությամբ թափվել է...
Նոր մանրամասներ՝ 1 տարի առաջ Եղիպատրուշում խուլիգանության դեպքից․ հայտնի են մասնակիցների ինքնությունները
Հունիսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական...
Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 120 խեցգետնաորսիչ և 6 ձկնորսական ցանց
Միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. Գրանցվել է 23 ավտովթար, վիրավորվել է 31 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Robinson R-66 ուղղաթիռը կործանվել է ՌԴ Ամուրի մարզում
Ուղղաթիռում ուղեւորներ կային...
ՀՀ տարբեր շրջաներում երեկ ծառեր են պոկվել ու տապալվել․ փրկարարները հեռացրել են դրանք ճանապարհների երթևեկելի հատվածից
Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհների երթևեկելի հատվածից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ