News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով ունենք 4 զոհ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։  Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկ 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ վնասի չափը դեռևս չի գնահատվել, սակայն այն սարսափելի մեծ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԳՆ հայտի հիման վրա ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռիում և Տավուշում աղետի ազդեցության, մարդասիրական կարիքների գնահատում
Հունիսի 13-ին հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին...
Ասում են՝ 10 կգ ոսկին ջուրը քշել, տարել է. չենք կարող այդ հարցում օգտակար լինել, ոսկին պետք չէր գարաժում պահել.Փաշինյան
Կան օբյեկտիվ տվյալներ, որոնց վրա պետք է հիմնվել ջրհեղեղից տուժածներին…
Օբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն վերադարձել իրենց բնակարաններ․ փոխվարչապետը՝ աղետի գոտում իրավիճակի մասին
Եկել ենք նախնական եզրակացության, որ մեր մոտեցումը պետք է լինի տարբերակված, մեր աջակցության հիմքում առաջին հերթին պետք է լինեն այն սուբյեկտները...
Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները լավ տեմպով են առաջ գնում. հնարավոր է՝ ավելի շուտ շահագործվի. Սանոսյան
Հոբարձի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում են գտել և հունիսի 15-ից աշխատանքներն այս ուղղությամբ կմեկնարկեն...
Նախ պետք է աջակցենք ջրհեղեղից տուժածների բնակարանների նորոգման եւ նվազագույն կահավորման հարցում. Փաշինյան
Փաշինյանը նկատեց, որ ինչքան նոր է կամուրջը, այնքան գեղագիտական տեսքից զուրկ է...
Լոռու մարզի մի շարք տարածքներում ճանապարհի մակերեսը պետք է բարձրացվի. Սանոսյան
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ որոշ կամուրջներ, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն և կկառուցվեն այլ վայրերում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ