News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հետեւել է Մինասյանների ընտանիքի սպանության 17-ամյա վաղեմություն ունեցող գործի դատավարությանը:

Ընտանիքի ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում նախագահը նշել է, որ տարիներ առաջ մեծ ողբերգություն է տեղի ունեցել, բայց արդարությունը հաղթել է: Նա հիշեցրել է, որ սա Վրաստանում ատենակալների մասնակցությամբ առաջին գործընթացն է, եւ դրա արդար ավարտը չափազանց կարեւոր էր:

Միխայիլ Սահակաշվիլին Մինասյան ընտանիքի ներկայացուցիչների վստահեցրել է, որ իրենց հարազատներին գազանաբար սպանած մարդիկ չեն խուսափի պատժից. «Ճշմարտությունը ձեր կողմում էր, եւ ես համոզված էի դրանում», - ասել է նախագահը, հայտնում է «Գռուզիա-օնլայնը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը` ատենակալների մասնակցությամբ, ավարտել է հայկական ընտանիքի գազանաբար սպանության գործի քննությունը: Սպանությունը կատարվել է ավազակային հարձակման արդյունքում: Դատարանը հրապարակել է մեղադրական դատավճիռը:

Գործը վերաբերում է 1994 թվականին Նշան եւ Ֆլորա Մինասյանների եւ նրանց որդի Վազգենի սպանությանը, ինչպես նաեւ նրանց դստեր` Գայանեին վիրավորելուն, որը տեղի է ունեցել Վազգենի կնոջ եւ մանկահասակ երեխայի աչքի առաջ: Գործով մեղադրյալ է Ռեւազ Դեմետրաշվիլին:

17 տարի առաջ տեղի ունեցած եռակի սպանության գործը բացահայտվել է այս տարվա սեպտեմբերի սկզբին: Վրաստանի ՆԳՆ-ն այն ժամանակ հայտարարել էր այդ գործով անցնող երեք անձի մասին` Գերոգի Օթարաշվիլի, Ռեւազ Դեմետրաշվիլի եւ Ալեքսանդր Ռեւազիշվիլի:

Հետաքննության տվյալներով, վերը նշված մարդիկ, 1994-ի հունվարի 18-ին սկզբում գողացել են Վազգեն Մինասյանին եւ ազատ արձակել միայն 15 հազար դոլար փրկագին վճարելուց հետո, պայմանով, որ ամբողջական փրկագինը` 150 հազար դոլար, կվճարեն մի քանի օրից: Սակայն մի քանի օր անց նրանք որոշել են սպանել Մինասյանների ընտանիքի անդամներին, որպեսզի կոծկեն առեւանգման փաստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ