News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Օկուպացիոն ռեժիմը հրահանգ է իջեցրել, որ բիրտ ուժ կիրառեն մեր հերոսածին ծնողների նկատմամբ, պատգամավորների նկատմամբ, իրենց պարտականությունն իրականացնող լրագրողների նկատմամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Չնայած այդ ամեն ինչին մեր ոգին անկոտրում է, հենց այս պահին ակցիաներ են իրականացվում տարբեր տեղերում:

Քիչ առաջ մեր արժանապատիվ, հայրենատեր քաղաքացիներից մեկը՝ քաղաքապետարանի աշխատող, դուրս է եկել ու միացել է համաժողովրդական շարժմանը, տարոսը մնացածին»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Աշոտ Սիմոնյանը, նաեւ Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը: Այսպահին բերման ենթարկվածների թիվը 226 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ