News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Բաքվում վերջնագրի ձեւով են խոսել Փարիզի հետ։

«Ֆրանսիան պետք է իմանա, որ Ադրբեջանի դեմ վարած իր արշավը, արտահայտած անպարկեշտ հայտարարությունները եւ սադրանքներն անպատասխան չեն մնա»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն ԶԼՄ-ներում։

«Ֆրանսիական կողմը ոչ միայն ներողություն չի խնդրել նման անպատասխանատու եւ անընդունելի հայտարարությունների համար, այլեւ էլ ավելի է ընդլայնել զրպարտչական արշավն Ադրբեջանի դեմ Le Point-ում եւ ֆրանսիական նմանատպ այլ ԶԼՄ-ներում։ Այդ երկրի արշավը Ադրբեջանի դեմ՝ պատված «դեմոկրատիայով», Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողումը թաքցնելու փորձ է»,- ասել է Ա.Հաջիզադեն։ «Նախքան Ադրբեջանը «դիկտատուրա» անվանելը՝ Ֆրանսիայի համար ավելի օգտակար կլիներ դասեր քաղել իր վերոնշյալ (գաղութատիրական) գործունեությունից։ Ֆրանսիական կողմը պետք է իմանա, որ իր արշավն Ադրբեջանի դեմ, արտահայտած անպարկեշտ հայտարարությունները եւ սադրանքներն անպատասխան չեն մնա»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ