News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում անցկացվում են զինապարտների հերթական ուսումնական հավաքներ։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, զինապարտների հավաքներում ուսուցանվելու են տակտիկատեխնիկական հմտություններ, ադրբեջանական բանակի զինանոցում առկա ժամանակակից զենքի եւ ռազմատեխնիկայի օգտագործման կանոնները, ինչպես նաեւ շարային պատրաստվածության տարրերը։

Հավաքների մասնակիցները կկատարեն կրակային դիրքեր զբաղեցնելու առաջադրանքներ հրաձգարանում, պայմանական հակառակորդի թիրախների ոչնչացում։ Հավաքների հիմնական նպատակը մարտական պատրաստվածության, զինապարտների գիտելիքների եւ հմտությունների մակարդակի բարձրացումն է, այդ թվում՝ նրանց գործնական հմտությունների կատարելագործումը, ընդգծվել է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ