News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Այս պահին առկա տվյալների համաձայն՝ տուժածների՝ զոհվածների կամ վնասվածք ստացած անձանց շրջանում այլ երկրների քաղաքացիներ չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։  Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 3 զոհ։ ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկ 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ վնասի չափը դեռևս չի գնահատվել, սակայն այն սարսափելի մեծ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
ՆԳՆ հայտի հիման վրա ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռիում և Տավուշում աղետի ազդեցության, մարդասիրական կարիքների գնահատում
Հունիսի 13-ին հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին...
Ասում են՝ 10 կգ ոսկին ջուրը քշել, տարել է. չենք կարող այդ հարցում օգտակար լինել, ոսկին պետք չէր գարաժում պահել.Փաշինյան
Կան օբյեկտիվ տվյալներ, որոնց վրա պետք է հիմնվել ջրհեղեղից տուժածներին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ