News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ուզբեկստանի տնտեսական կապերի զարգացման տեմպերը տպավորիչ են, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործընկերոջ՝ Շավքաթ Միրզիյոյեւի հետ բանակցություններում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելանում է լավ տեմպերով։ Կուզենայի նաեւ նշել, որ ձեր դիրքորոշման շնորհիվ ստեղծվում են նպաստավոր պայմաններ ուղիղ ներդրումների համար։ Եվ ուղիղ ռուսական ներդրումներն Ուզբեկստանում ավելանում են տարեցտարի։ Այժմ դրանք հասել են արդեն պատկառելի թվի՝ մոտ տասը միլիարդ դոլարի»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ ուզբեկական կողմի տվյալներով՝ ապրանքաշրջանառությունն անցած տարի ավելացել է մոտ 30 տոկոսով, ըստ ռուսական վիճակագրության՝ մի փոքր ավելի քիչ։

«Ես համոզված եմ, որ ավելին կլինի, նկատի ունեմ այս տարվա առաջին եռամսյակի տեմպը, անգամ մեր բավական խիստվ իճակագրությամբ՝ 20 եւ ավելի տոկոս։ Սա շատ լավ արդյունք է»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը ավելացրել է, որ շնորհիվ Ուզբեկստանի նախագահի եւ կառավարության ջանքերի՝ առեւտրատնտեսական կապերը դիվերսիֆիկացվում են, ունեն լավ հեռանկարներ, հատկապես արդյունաբերական կոոպերացման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Պուտինը Ուզբեկստանն անվանել է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր եւ հուսալի դաշնակից։ Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները վերելք են ապրում, զարգանում են իրավահավասարության եւ փոխադարձ շահերի հաշվառման սկզբունքներով։

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ բոլոր պլանները, որոնք քննարկվել են Տաշքենդի բանակցություններում, կիրականացվեն։

Միրզիյոյեւը իր հերթին տեղեկացրել է, որ Մոսկվան եւ Տաշքենդը համաձայնեցրել են ապրանքաշրջանառությունը 30 մլրդ դոլարի բարձրացնելու հարցը։

Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը ավանդաբար Ուզբեկստանի խոշոր առեւտրային գործընկերն է մնում։ Նրա խոսքով՝ ապրանքաշրջանառությունը երկրների միջեւ տարեսկզբից ավելացել է 30 տոկոսով, իսկ վերջին յոթ տարիներին ավելացել է 2,5 անգամ։ Ընդ որում, արմատապես փոխվել է դրա կառուցվածքը՝ բարձր ավելացված արժեքի արտադրանքի ավելացմամբ, նշել է նախագահը։

«Ռուսաստանը մեր երկրի կարեւոր ռազմավարական գործընկերն ու հուսալի դաշնակիցն է։ Մենք հավատարիմ ենք բազմապլան համագործակցության հետագա զարգացմանը եւ խորացմանը։ Կողմ ենք ակտիվ քաղաքական երկխոսության զարգացմանը եւ փոխանակմանը»,- ասել է Միրզիյոյեւը։

Նրա խոսքով՝ Մոսկվան Տաշքենդի ռազմավարական գործընկերն է գազի, նավթի եւ նավթամթերքների մատակարարումների հարցում։

«Մենք քննարկել ենք մի շարք կարեւոր ուղղություններ, ներառյալ պարենային անվտանգությունը, նորարարությունների, թվային տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտի նախագծերը։ Հատուկ ուշադրություն ենք հատկացրել այնպիսի զգայուն հարցի, ինչպիսին է աշխատանքային միգրացիան։ Նշել ենք համակարգային փոխգործակցության, արդյունավետ մեխանիզմների ներդրման եւ զարգացման կարեւորությունը։

Նշենք, որ Պուտինն Ուզբեկստան է ժամանել նախօրեին, պետական այցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ