News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է հյուրին այդ պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ԵԽ երևանյան գրասենյակում նրա նախընթաց գործունեությունը կնպաստի առավել բարձր արդյունավետությամբ շարունակելու առաքելությունը Հայաստանում։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, իրավապահ համակարգում իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրում և բարձր է գնահատել այդ գործընթացներին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի պարագայում այն նպաստել է մարդկային ռեսուրսների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության զարգացման տարբեր ծրագրերի աշխատանքային խմբերում ՔԿ քննիչների ընդգրկման և այլն։

 Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն արդյունավետ է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը, իր հիմնական գործառույթների իրականացումը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում Կոմիտեի կողմից դրսևորվող հետևողականությունը։ Նա ընդգծել է, որ շահագրգիռ են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխուներին ցուցաբերվող աջակցության շարունակման հարցում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ Ծրագրից  բխող ՀՀ քննչական կոմիտեի գործառույթներին առնչվող միջոցառումների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ուժեղացման, խոշտանգումների, կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարում, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրարկման ոլորտներում քննիչների մասնագիտական հմտությունների զարգացման և ՀՀ ՔԿ կարիքներից բխող այլ ուղղություններով գործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։

1 (1).jpg (45 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն մեր կարևոր գործընկերներից է. Նարեկ Մկրտչյանը՝ Մաքսիմ Լոնգանգեին
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին...
Եվրոպայի խորհուրդը հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգով. Հանդիպել են Անդրեասյանն ու Լոնգանգեն
Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտության խոսքն է ասել ընդունելության համար և հույս հայտնել, որ շարունակական բնույթ կկրեն երկկողմ հարաբերությունների…
ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ...
ՄԻՊ-ը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում...
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ...
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
Ամենաշատ