News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Իրենց հոդվածում բրիտանացի լրագրողները նշում են, որ Ուկրաինայում աճում է հիասթափությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան երկրների անվճռականությունից և անկայունությունից՝ վկայակոչելով Զելենսկին, ով դաշնակիցներին մեղադրել է «վախենալու մեջ, որ Ռուսաստանը պատերազմում կպարտվի» և ցանկանում է, որ Ուկրաինան «այնպես հաղթի, որ Ռուսաստանը չպարտվի»։ 

Հոդվածում բերվում է նաև Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Իգոր Ռոմանենկոյի կարծիքը, ով BBC-ին ասել է, որ իր ուշացումով Միացյալ Նահանգները «կազմակերպել է վեցամսյա հնարավորությունների պատուհան ռուսների համար», իսկ F-16 ինքնաթիռների մատակարարման հետաձգումը «վախկոտություն է», հաղորդում է УНИАН-ը։

«Ինձ թվում է՝ ոմանք արդեն համաձայնել են Ուկրաինայի մասնատմանը»,- իր հերթին BBC-ի լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Մերեժկոն։ Նա նշել է, որ նման ձգձգումները ընդգծում են նաև արևմտյան արտաքին քաղաքականության տարբերությունները։

Արևմուտքը, նրա խոսքով, կարծես թե վարում է քաղաքականություն, որն ուղղված է Ուկրաինայի լիակատար պարտությունից խուսափելուն՝ առանց Ռուսաստանի հետ ուղղակի բախման. «երբ այդ երկու նպատակներն էլ ունես, դա քեզ զրկում է վճռականությունից», - ասաց նա:

Ինչպես գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին, ԱՄՆ ռազմական օգնության վերջին փաթեթը բավարար կլինի միայն պաշտպանական գործողությունները շարունակելու համար մինչև այս տարվա վերջ։ Այլ կերպ ասած, բավական չէ ավելի ծախսատար և բարդ հարձակողական գործողություններ ձեռնարկել՝ տարածքներ հետ գրավելու համար։

Նշվում է նաև, որ ուկրաինացիների մոտ մեկ այլ մեծ հիասթափություն Արևմուտքի կողմից մատակարարվող հեռահար զենքի օգտագործման սահմանափակումներն են, որոնք Ուկրաինայի զինված ուժերը չեն կարող օգտագործել ռուսական տարածքին հարվածելու համար։ Ի վերջո, նրանց մնում է անօգնական հետևել, թե ինչպես են ռուսներն ուժեր կուտակում անպատիժ հարձակվելու համար:

Մերեժկոյի խոսքով, եթե «մենք շարունակենք սահմանափակել դրանց օգտագործումը միայն մեր տարածքում, մենք պարզապես արյունահոսելու ենք մինչև մահ»։

Նա կարծում է, որ պատերազմի ուղղությունը կփոխվի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը իր տանը զգա պատերազմի հետեւանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնտրոյի կոնվենցիայի Թուրքիայի դիրքորոշումը խոչընդոտում է Ուկրաինային ծովով օգնություն ցուցաբերելուն.ԱՄՆ դեսպան
ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը միաժամանակ անհիմն է որակել այն պնդումները, թե ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ ուժեր է կուտակում Հունաստանի Ալեքսանդրապոլի նավահանգստում...
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը Ղրիմում Ս-300 եւ Ս-400 կայանքներով հասցված հարվածների մասին
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հաստատել է...
ՀՀ-ն պատրաստակամ է համագործակցել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ դադարեցնելու անմեղ մարդկանց տառապանքները. ԱԳ փոխնախարար
Միջոցառման շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ...
Հունգարիան չի արգելափակի ՆԱՏՕ օգնությունն Ուկրաինային, բայց չի մասնակցի դրան
Սթոլտենբերգի եւ Օրբանի համատեղ մամուլի ասուլիսը Բուդապեշտում...
Շվեյցարիայում գագաթաժողովին իրենց մասնակցությունը հաստատած երկրների եւ կազմակերպությունների թիվը 93-ից կրճատվել է 78-ի
Շվեցարիայի գագաթաժողովին մասնակցել պատրաստվող երկրների թիվը կրճատվել է...
Մենք դառնում ենք կոնֆլիկտի կողմ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մեջ․ Էդմոն Մարուքյան
Դե Վրաստանը մասնակցում է, Ադրբեջանը մասնակցում է, դե ուրեմն մենք էլ մասնակցենք․․․
Ամենաշատ